Նկարը առնուած է Կայարան Համալիրից

Դիրք

ԿԱՅԱՐԱՆ Համալիրը գտնւում է Երեւանի Կասկադի բլուրի բարձրագոյն դիրքում, «Հասկ» յուշարձանի և Գաֆէսճեան Հիմնարկութեան Թանգարանի մօտ.

Kayaran Residential Complex Location

Ծրագրի մասին

Ճարտարապետ` Հրաչեա Պօղոսեան

Կառուցապատող՝ Երաշեն ՍՊԸ

Կապալարու՝ Կայարանշին ՍՊԸ

Հրաչեա Պօղոսեան անուանի ու յարգուած ճարտարապետ է, յատկապէս իր հին ու նոր բազմաթիւ գործերով Հայաստանում։ Անոնցմէ են Երիտասարդական Պալատը, Համալիրը, Ծափաթաղի ու Լոռիի շրջանի Թիւֆէնքեան հիւրանոցները, Գորիս քաղաքի թիւ 5 թաղամասը և այլ հանրահայտ շէնքեր։

Կառուցուած նոր բնակարանային շրջանում, Կայարան Ծրագիրը Երեւանի եռանդուն կեդրոնից միայն րոպէներ հեռաւորութեան վրայ է գտնւում։ Տարածքը ունի առինքնող ներշնչալից համայնապատկերը Արարատի ու Երեւան քաղաքի։ Համալիրի ճարտարապետութիւնն ու կառուցումը լիակատար և աւելիով հետեւում են ժամանակակից ուղղութիւններին, չափանիշերին, պահանջքներին ու օրէնքներին։

ԿԱՅԱՐԱՆ-ի շինարարութիւնը հետեւել է յատուկ ծրագրաւորուած ժամանակացոյցի, ընդգրկել է ճարտարապետական ու մնացեալ բոլոր նախագծերը, նախաշինական և հողային աշխատանքները, շէնքի կմախքի շինութիւնը, ներքին սարքաւորումները, արտաքին յարդարումն ու կանաչապատումը, ընդհանուր վերջին կատարելագործումներն ու յանձանցումները։

Ծրագիրը սկսել է 2006-ին, աւարտուել է 2010-ին: